Վերին Լարսի անցակետը բացվել է, ամբողջական թողունակությունը՝ վերականգնվել

Վերին Լարսի անցակետը բացվել է, ամբողջական թողունակությունը՝ վերականգնվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցնենք՝ մինչև երեկ Լարսի անցակետում թողունակությունը գործում էր սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ, իրականացվում էին ասֆալտապատման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում