Ուղիղ 3 տարի առաջ մեր երկրում ներդրվեց կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան. Թորոսյան

Ուղիղ 3 տարի առաջ մեր երկրում ներդրվեց կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան. Թորոսյան

Ուղիղ 3 տարի առաջ, մոտ 6 ամսյա մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներից հետո, առողջապահության նախարարության կողմից ներդրվեց կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:դց

Ծրագրի մեկնարկից մինչ այժմ իրականացվել է 320 թռիչք:

25 երեխա, 17 հղի և 9 ծննդկան փրկվել է սանավիացիայի ծրագրի շնորհիվ:

44 օրյա պատերազմի ընթացքում 85 վիրավոր զինծառայող սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:

Գրառման մեջ նաև ասված է.

«Նաև նման ծախսատար պետական ծրագրերի շնորհիվ է պարզ դառնում կառավարության վերաբերմունքը երկրի քաղաքացիների նկատմամբ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում