Արցախում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը
Մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Միջոցառումը իրականացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱԻ պետական ծառայության և պաշտպանության բանակի նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար՝ Անահիտ Հակոբյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ՊԲ բարձրասիճան զինվորականներ և հյուրեր:
Ռազմամարզական խաղերին մասնակցում են շրջանային և քաղաքային փուլերում առաջին տեղեր գրաված թիմերը, որոնք իրենց հնարավորություններն են ցուցադրում շարային պատրաստություն, ավտոմատի ոչ լրիվ քանդում հավաքում, պահեստատուփի լիցքավորում, հրաձգություն ինքնաձիգից, քաղաքացիական պաշտպանություն և ֆիզիկական պատրաստություն մրցաձևերում:
Խաղերի նպատակն է դպրոցականների շրջանում զարգացնել ու ամրապնդել ռազմահայրենասիրությունը, ուսուցանել ռազմական գործ և քաղաքացիական պաշտպանություն առարկաները, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն են տալու դպրոցականներին ցանկացած իրավիճակում արագ կողմոնորշվել:
ԱԻ պետական ծառայության աշխատակիցները իրենց փորձն են փոխանցել դպրոցականներին և ստուգել նրանց պատրաստության աստիճանը՝ մասնավորապես քիմիական հարձակման դեպքում համապատասխան հանդերձանքի կրման, քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության ցուցաբերման ուղղություններում:
Կարծիքներ