Տարածքներից դուրս գալիս մի այրեք դրանք, անպայմանորեն պահեք սեփականության վկայականները. Լ. Փափարյան

Տարածքներից դուրս գալիս մի այրեք դրանք, անպայմանորեն պահեք սեփականության վկայականները. Լ. Փափարյան

Խնդրանք ունեմ, մեեեեծ խնդրանք

Խնդրում եմ Արցախի հանձնվելիք տարածքներից դուրս գալիս, տները լքելիս մի այրեք դրանք, անպայմանորեն պահեք սեփականության վկայականները, պահեք ծննդյան վկայականները, պահեք անձնագրերը, որում նշված է, որ այդ հասցեներում եք հաշվառված, պահեք ցանկացած փաստաթուղթ, որն ապացուցում է, որ ապրել եք այդ տարածքներում: Սա շատ կարեւոր է։ Շուտով սկսվելու են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ աշխատանքները. հնարավորություն տվեք հայկական կողմին պատշաճ կերպով պաշտպանել ձեր իրավունքները, մի ջնջեք հայկական ներկայության ապացույցները այդ տարածքներում։ Ադրբեջանը Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործով արդեն իսկ ցույց է տվել, որ պատրաստված է ապացուցել իր քաղաքացիների Արցախում ներկայություն ու սեփականություն ունենալը եւ Հայաստանից փոխատուցում պահանջեց։ Մեզ ապացույցներ թողեք, որ թույլ չտանք Ադրբեջանին մարսել պատերազմական հանցագործություններով, վարձկաններով, արգելված զինատեսակներով <<կերտված հաղթանակը>>։ Պայքարը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում