Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվել է
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվել է։
Այս մասին ֆեսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Ըստ այդմ՝ ընտրությունների համար առաջադրվել են 14 ուժ՝ 13 կուսկցություն և մեկ դաշինք։ Ըստ ԿԸՀ ներկայացրած հերթականության՝ ցանկը հետևյալնն է․
Հայաստանի Եվրոպական կուսակցություն, որի թեկնածուն կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանն է։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, որի ցուցակը կգլխավորի Սուրեն Պետրոսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուսակցության 181 հոգանոց ցուցակը կգլխավորի ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության 28 հոգանոց ցուցակը գլխավարում է Արման Ղուկասյանը։
«Ուժը հայրենաց» կուսակցություն, թեկնածուն՝ կուսակցության առաջին համարը՝ Նելլի Հարությունյանը։
«Հանրային ձայն» կուսակցության թեկնածուն դեռ պարզ չէ։
«Ազգային առաջընթաց» կուսակցություն, որի թեկնածուն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
«Հաղթանակ» կուսակցություն, թեկնածուն Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն է։
«Ապրելու երկիր» կուսակցություն, թեկնածուն՝ Մանե Թանդիլյանը։
«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Արտակ Զեյնալյանն է։
«Միացյալ Հայաստան» կուսակցության թեկնածուն կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանն է։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Ազգային ժողովի ընդդիմնադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյան։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյան
«Արդար Հայաստան» կուսակցություն թեկնածուն՝ փաստաբան Նորիկ Նորիկյանն է։
ԿԸՀ-ն ներկայացված փաստաթղթերն սոտւգելու և առաջադրված թեկնածուներին գրանցելու համար ունի 5 օր՝ մինչև օգոստոսի 18-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24։00-ն։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Կարծիքներ