Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի հունվարի 19-ին
Ղազախստանում հունվարի 19-ի գիշերը կչեղարկվի արտակարգ դրությունը և պարետային ժամը։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 18-ին, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
«Հունվարի 19-ի կեսգիշերից արտակարգ դրությունը դադարեցվում է Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ալմաթի, Ատիրաու, Ժամբիլ, Կիզիլորդա և Մանգիստաու շրջաններում»,- գրել է Ուալին Facebook-ում։
Նա մանրամասնել է, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ժամանակից շուտ հանել էր արտակարգ դրությունը այլ շրջաններում։
Ալմաթիի պարետատունը իր հերթին նշել է, որ հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում քաղաքի շուրջօրյա պարեկությունն ապահովում են ոստիկանությունը, Ազգային գվարդիայի զինվորականները և Ղազախստանի ՊՆ-ն։. Անցակետերը շարունակում են գործել։
Կարծիքներ