Պեկինում հունիսի 11-ից հետո առաջին անգամ 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել. РИА Новости
Հունիսի 11-ից սկսած Պեկինի մեծածախ շուկայում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումից հետո առաջին անգամ քաղաքում 1 օրում վարակման դեպք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով քաղաքի առողջապահության կոմիտեին:
Նշվում է, որ վերջին 1 օրում կորոնավիրուսային վարակի որևէ դեպք չի գրանցվել, հայտնաբերվել է վարակի 1 անախտանիշ կրող:
Հունիսի 11-ից սկսած Պեկինում ընդհանուր առմամբ գրանցվել էր վարակման 335 դեպք: Հիվանդանոցներում բուժումը շարունակում է 320 մարդ, 15 պացեինտ արդեն դուրս է գրվել: Բժիշկների հսկողության տակ է մնում 31 անախտանիշ վարակակիր:
Կարծիքներ