Ստամբուլի արևմուտքում գրեթե մեկ օր է՝ չի հաջողվում հանգցնել հրդեհը գործարաններից մեկում
Ստամբուլի արևմուտքում գտնվող գործարանում արդեն 20 ժամից ավելի է՝ ուժգին հրդեհը չի հաջողվում մարել, հայտնում է TGRT-ն։
Շաբաթ օրը մոտակայքում գտնվող «Աթաթուրք» մարզադաշտից, որտեղ շաբաթ օրը կայացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, երևում էին ծխի սյուներ։
Հրդեհը պատել է մարզադաշտի մոտ գտնվող Իկիտելի արդյունաբերական տարածքում գտնվող վեցհարկանի գործարանի վերջին հարկը։ Մոտ հազար քառակուսի մետր մակերեսով շենքում անհայտ պատճառով հրդեհվել է պլաստմասե և թղթե արտադրանք։
Օտարերկրյա ութ աշխատակիցներ մնացել են հրդեհի թակարդում, սակայն հրշեջներին հաջողվել է փրկել նրանց:
Հրդեհի հետեւանքով շենքի մի մասը փլուզվել է, հրդեհն արդեն ընդգրկել է վեց հարկերից առնվազն չորսը։
Կարծիքներ