Թեհրանը հրթիռի արձակման մասին Լոնդոնի հայտարարությունն անվանում է միջամտություն Իրանի գործերին
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն իրանական բալիստիկ հրթիռների փորձնական արձակումը դատապարտող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունը ներքին գործերին միջամտություն է անվանել։ Այս մասին գրում է Риа новости-ն։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ- ն ուրբաթ օրը հայտարարել է, որ դատապարտում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների կիրառումը փորձնական արձակման ժամանակ:
«Իրանը գործում է միջազգային օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև իր պաշտպանական կարիքների շրջանակներում, հետևաբար նման հայտարարություններն ու դիրքորոշումը ոչ միայն համարվում են միջամտություն Իրանի ներքին գործերին, այլ նաև Լոնդոնի երկակի ստանդարտների քաղաքականության շարունակությունն են»,- ասել է Խատիբզադեն։
Այդ մասին ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական Telegram ալիքում :
Կարծիքներ