Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին
Հորդանանի ներքին գործերի նախարար Մազին ալ-Ֆարայան հայտարարել է Ջաբեր սահմանային անցակետի փակման մասին:
Ջաբերը Սիրիայի և Հորդանանի միջև գործող միակ սահմանային անցակետն է։ Որոշումը պայմանավորված է Սիրիայի հարավային շրջաններում անվտանգության իրավիճակի լուրջ վատթարացմամբ։
Նախարարի հայտարարության համաձայն՝ Հորդանանի իշխանությունները շարունակում են հետևել իրադարձությունների զարգացմանը, իսկ զինված ուժերը ապահովում են սահմանների անվտանգությունը։ Նախարար ալ-Ֆարայան ընդգծել է, որ կառավարությունը ձգտում է երաշխավորել երկրի անվտանգության պահպանումը՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ հնարավոր ազդեցությունները կանխելու նպատակով։
Կարծիքներ