Շմիգալը հայտարարել է օտարերկրյա դեսպանների հետ Կիևի խաղաղության ծրագրի շուրջ խորհրդակցությունների մասին
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է, որ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են 58 երկրների դեսպանների հետ՝ իրականացնելու Կիևի առաջարկած խաղաղության բանաձևը, և ուշադրություն են դարձրել Ուկրաինայում էներգոհամակարգի վերականգնման ու պաշտպանության հարցին:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեսպանների հետ հանդիպումը կայացել է Ուկրաինայի նախարարների կաբինետի ակումբում և քննարկվել են «էներգետիկ անվտանգություն» և «պատերազմի սրման և ագրեսիայի կրկնության կանխարգելում» բանաձևի կետերը։
Ըստ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի կայքի՝ հանդիպմանն, ընդհանուր առմամբ, մասնակցել են 58 երկրների ներկայացուցիչներ։
Կարծիքներ