Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկացի զինվորները չեն կռվի Ուկրաինայում
Ամերիկացի զինվորականները չեն կռվի Ուկրաինայում այս երկիր ռուսական «ներխուժման» դեպքում։ Այս մասին կիրակի օրը MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ ամերիկյան զորքերը չեն կռվի Ուկրաինայում»,- ասել է նա։ Ըստ Քիրբիի, ամերիկյան զորքերի օգտագործումը նույնիսկ ամերիկացի քաղաքացիներին երկրից տարհանելու համար կմեծացնի ռուսական և ամերիկյան ռազմական ուժերի միջև բախման հավանականությունը, ինչը, ըստ Պենտագոնի ներկայացուցչի, կբերի իրավիճակի «նոր մակարդակի»։
Կարծիքներ