ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջինանգամ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Աննախադեպ մրցաշարին մասնակցում են շուրջ400 դպրոց և մոտ 4000 դպրոցականներ:
Առաջնության նպատակն է նպաստել դպրոցական ֆուտբոլի հետագա զարգացմանն ու մասսայականացմանը,դպրոցներում ֆուտբոլ առարկայի ուսուցման գործընթացի մակարդակի հետագա բարձրացմանը, ի հայտ բերելհեռանկարային, խոստումնալից, տաղանդավոր ֆուտբոլիստների, նպաստել ֆուտբոլի միջոցով առողջ ապրելակերպիգաղափարի տարածմանը:
Մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների Մ12 և Մ10 տարեկան տղաների թիմերը: Մրցաշարի առաջին՝միջհամայնքային փուլը, որին հիմնականում մասնակցել են 2021 թվականին ՀՖՖ Մարզչական Դ արտոնագրիդասընթացին մասնակցած մարզային հանրակրթական դպրոցների թիմերը, արդեն ավարտվել է: Հոկտեմբերի 25-իցնոյեմբերի 5-ը կանցկացվի մարզային փուլը, որին կմասնակցեն միջհամայնքային հաղթող թիմերը՝ որոշելու մարզի տվյալտարիքային խմբի հաղթողներին, իսկ նոյեմբերի 8-ից 20-ը՝ հանրապետական փուլը, որին կմասնակցեն տվյալ տարիքայինխմբում մարզային փուլում առաջին տեղ գրաված թիմերը
Մրցումների 1-ին և 2-րդ փուլի խաղերը կանցկացվեն մարզերում՝ արհեստական խոտածածկերով խաղադաշտերում ևմիջնակարգ դպրոցների մարզադահլիճներում ու խաղահրապարակներում, իսկ 3-րդ փուլի հանդիպումները կկայանանԵրևանում։
Կարծիքներ