Եղիսաբեթ II-ն աշխատանքի է վերադարձել հոսպիտալացումից հետո

Եղիսաբեթ II-ն աշխատանքի է վերադարձել հոսպիտալացումից հետո

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-րդը, որը բժիշկների խորհրդով հոկտեմբերի 21-ի գիշերը հիվանդանոցում է անցկացրել, վերադարձել է աշխատանքի: Այս մասին Sky News հեռուստաալիքի եթերում հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Ես կարծում եմ, որ բոլորը Նորին Մեծությանը հղում են մեր լավագույն ցանկությունները։ Դա անում են նաև կառավարության անդամները։ Ինձ փոխանցել են, որ այս պահին Նորին Մեծությունը Վինձորի աշխատանքային սեղանի շուրջ է գտնվում իր սովորական ոճով», - ասել է կառավարության ղեկավարը։

Նախօրեին երեկոյան միապետի գրասենյակը տեղեկացրել է, որ 95-ամյա թագուհին հիվանդանոց է այցելել չորեքշաբթի օրը՝ նախնական բուժզննում անցնելու համար, որից հետո հինգշաբթի երեկոյան վերադարձել Է Վինձորի դղյակ: ITV հեռուստաալիքի համաձայն՝ նա հոկտեմբերի 21-ի գիշերը մնացել է Լոնդոնի կենտրոնում՝ Էդուարդ VII թագավորի անվան հիվանդանոցում: Այս հոսպիտալացումն առաջինն էր միապետի համար երկար տարիների ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում