ԱԹՍ-ներով նման հարձակումը կարող է խաթարել խաղաղության միտումները. Պեսկով

ԱԹՍ-ներով նման հարձակումը կարող է խաթարել խաղաղության միտումները. Պեսկով

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Ռուսաստանի շրջանների վրա կարող է «էապես փչացնել ի հայտ եկած միտումը» Ուկրաինայի հետ շփումներում:

Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ դեռ չկան, ուստի «դեռևս խաթարելու բան չկա»։

Հիշեցնենք, որ ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։

Մոսկվայի մարզում հայտնի է մեկ զոհի և հինգ վիրավորի մասին։ 

Ուկրաինական պատվիրակությունը մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում