Մի քանի օրվա մեջ շատ հարցերի պատասխաններ պարզ դարձան. գրառում

Մի քանի օրվա մեջ շատ հարցերի պատասխաններ պարզ դարձան. գրառում

Մի քանի օրվա մեջ շատ հարցերի պատասխաններ պարզ դարձան։ Հասկացանք ովքեր են մեր արտաքին թշնամիները, ովքեր են մեր ներքին թշնամիները, որոնք հակառակորդի ջրաղացին ջուր էին լցնում, հասկացանք որ մեր 《քայքայված》դիվանագիտության արդյունքում հրաժարական տվեց ադրբեջանի ամենաուժեղ քաղաքական դեմքերից մեկը՝ արտաքին գործերի նախարար Մայմեդարովը (շուտով նաև կլինեն ուրիշ բարձրաստիճան պաշտոնիաների հրաժարականներ), հասկացանք որ մեր ՀՀ ԶՈւ-երը շատ հզոր են, որոնք կարող են նաև հարձակվել, ազատագրել ու պահպանել։

ՀՀ վարչապետ (գերագույն գլխավոր հրամանտար) ջան այս հաջողությունները նաև քո աշխատանքի, չարչարանքների արդյունքն է։ Որովհետև ես վստահ եմ, որ դու արդար ես, որ դու ազնիվ ես, որ դու նվիրված ես մեր հայրենիքին։

Հպարտանում եմ քեզանով, հպարտանում եմ մեր բանակով, սպաներով և զինվորներով։ Աստված մեզ պահպան:

ՔՊ կուսակցության անդամ Կարո Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում