Բրազիլիայում հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճառով

Բրազիլիայում հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճառով

Յոթ մարդ զոհվել, 175 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Բրազիլիայում հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով UOL պորտալին։

«Բայա (նահանգի) հարավում անձրեւների հետեւանքով զոհվել է հինգ մարդ, 3700 մարդ մնացել է անօթեւան, ընդհանուր առմամբ վատ եղանակը վնասել է 70 հազար մարդու։ Վիրավորների թիվը հասել է 175-ի»,- նշում է լրատվամիջոցը։

Ցիկլոնի առաջացրած հորդառատ անձևրեւները հանգեցրել են հեղեղումների, որոնք ամենաուժեղներից մեկն են վերջին մի քանի տասնամյակներին։

Մինաս Ժերայս նահանգում զոհվել է երկու մարդ, առանց տանիքի է մնացել մոտ 2000 հոգի։ Այս նահանգում տարերքից տուժել է 15 հազար բնակիչ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում