Իսկականից ամոթ ա, տղերք. Սոս Ջանիբեկյան
Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ճիշտն ասած բաձարձակ ցանկություն չունեի անդրադառնալ էն ամենին ինչ կատարվում է ինձ հետ,որ չքաղաքականացվի ,որտովհետև ամեն կերպ ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից:
Խնդրում եմ դիտարկել ,որպես զուտ իրավիճակ և մարդկային փոխհարաբերությունների անալիզ ,որով դիմում եմ ցուցարարների կազմակերպիչներին և հեղինակություններին:
Էն դեպքը, որ ճանապարհս չփոխելով ընդառաջ գնացի ցուցարարներին ու հանդիպեցի 2000 -ը մեկի հարաբերակցությամբ հայհողների, թուրք վանկարկողների և ինձ վրա շիշ շպրտողների, անցանք, օքեյա , հասկանում եմ որ ամբոխի էֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետևանք ա , նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018ի հեղափոխության օրերին , երևի կարմաայական եկած ինձ հասանելիք դասն էր:
Կյանքի դասերը, երբեք չեն ուշանում:
Բայց , երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների ,«Զարթնիր Լաո» երգը լսելով ,մեքենայով անցնելիս ,ովքեր հանդիպելով ինձ և 3,5 տարեկան աղջկաս ,պատուհանը իջեցրեցին գոռացին թուրք ու ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը տալով արագ սլանալով գնացին:
Մտածում էի երեխայիս էս դեպքից հետո ո՞նց պիտի ագրեսիվ թուրք սելջուկի և Մեծահոգի Հայ Արիացու տարբերությունը բացատրեմ ,որովհետև մեքենայի միջինը հայ էր...կարծում եմ:
Մոտավոր մի 50 տարեկանին մոտ մի մարդ պտտվեց ասեց. «Սոս ջան հիմա թուրքը Դու էիր ,իրանք էլ հա՞յը, կարող ա իրա արածը թուրքը տենար զարմանար»:
Ասածս ինչ ա , իսկականից ամոթ ա տղերք , մի արեք , մի քրֆեք ով ձեզ հետ չի , ժողովրդին ժեխ ու թուրք մի անվանեք ,մարդ կա որ բացառձակ չի սատարում ներկայիս իշխանությանը ,բայց ավելի շատ չի ուզում Ձեր կողքին կանգնի:
Դրանից Մի չարացեք , մի վախացրեք , նախկին բարքերը մարդկանց նորից հիշել մի տվեք,դուք Ձեր գաղափարախոսությամբ քայլերթ արեք, որ Ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին քրֆեք, չի կարող դա լինել ցույցի գերակշռող վարքը:
...ու մի հարց ,ո՞նց ա էլի լինում որ հետևիցս ցուցարարները գոռում են թուրք , գալիս եմ տուն ֆեյսբուքս բացում եմ 100ից ավել նամակ ունեմ ստացած մոտավոր էս բովնդակությամբ.«Սոս ջան արի մեզ միացի , մեր կողքին կանգնի հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող ա մեկը գա կանգնի ում Դուք թուրք ե՞ք համարում: Անհասկանալի է և չափազանց զավեշտալի:
Ձեզ բարի և անփորձանք ցույցեր:
Վստահ եմ ցուցարարներից ոմանք կկարդան և կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն ,սեր և խաղաղություն Ձեր հոգուն»:
Կարծիքներ