Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել
Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ:նՆախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև` մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար:
Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների վերլուծության տվյալները:
Նախարարը պատասխանատուներին հանձնարարել է բարձրացնել համաճարակաբանական հսկողությունը բժշկական հաստատություններում, ակտիվացնել բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկումը, մասնավորապես՝ կարևորելով կարմրուկի և վերջինիս բարդությունների կանխարգելման գործընթացում կարմրուկի դեմ պատվաստումների առանցքային դերը:
Իմունականխարգելման շաբաթվա շրջանակներում նախատեսված են տարբեր միջոցառումներ, այդ թվում` կարմրուկի դեմ պատվաստումների իրականացում` շարժական/արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:
Առաջիկա օրերին խմբերը կլինեն ՀՀ մարզերի տարբեր համայնքներում:
Կարծիքներ