Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել Կիևին նոր սպառազինություն մատակարարելու ծրագրերից
ԱՄՆ իշխանությունները, եթե իսկապես հավատարիմ են ներուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, պետք է հրաժարվեն Կիևին զենքի նոր խմբաքանակներ մատակարարելու ծրագրերից։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը։
«Եթե ԱՄՆ-ն իսկապես հավատարիմ է ներուկրաինական հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ջանքերին, ապա նրանք պետք է հրաժարվեն Ուկրաինայի Զինված ուժերին զենքի նոր խմբաքանակներ մատակարարելու ծրագրերից»,- ֆեյսբուքում գրել է ՌԴ դիվանագիտական առաքելությունը։
«Փոխարենը Վաշինգտոնը պետք է օգտագործի իր ազդեցությունը ուկրաինական իշխանությունների վրա՝ համոզելու նրանց դադարեցնել մինսկյան համաձայնագրերի սաբոտաժը», - ընդգծել են դեսպանատանը։
Կարծիքներ