Ամերիկաների գագաթնաժողովը այս տարի կանցկացվի Լոս Անջելեսում
Ամերիկայի հաջորդ՝ իններորդ գագաթնաժողովը, որը կհյուրընկալվի Միացյալ Նահանգների կողմից 2022 թվականի հունիսին, կանցկացվի Լոս Անջելեսում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Միացյալ Նահանգները կհյուրընկալի Ամերիկաների իններորդ գագաթնաժողովը Լոս Անջելեսում 2022 թվականի հունիսին»,- ասվում է պետության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ։ Առաջիկա հանդիպման թեման կլինի Արևմտյան կիսագնդի համար «կայուն և արդար ապագայի» կառուցումը, ասել է ամերիկացի առաջնորդը։
«Միացյալ Նահանգները ակնկալում է հանդիպել երկրների ղեկավարներին և շահագրգիռ կողմերին ամբողջ կիսագնդից՝ առաջ մղելու մեր համատեղ հանձնառությունը տնտեսական բարգավաճմանը, անվտանգությանը, մարդու իրավունքներին և արժանապատվությանը», - ասել է Բայդենը:
Կարծիքներ