Ապրիլի 5-ից 10-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Ապրիլի 5-ից 10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում և Վայոց ձորի մարզի Արենի, Արարատի մարզի Արգավանդ գյուղերում, Բուրաստան-Ազատավան ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 8 տուժած և 1 զոհ։
Կարծիքներ