Կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նիկոլ Փաշինյան
Կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ՝ մնացած բոլոր հարցերը լուծվելու են»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ եթե տարածքային ամբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են։
Ըստ վարաչապետի, կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Կարող է ձևավորվել իրական խաղաղություն կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձևակերպվի խաղաղության պայմանագիր, բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ