Աշտարակ-Երևան ճանապարհին մեքենա է շրջվել. կա տուժած

Աշտարակ-Երևան ճանապարհին մեքենա է շրջվել. կա տուժած

Մարտի 9-ին, ժամը 15։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում