Հավայան կղզիներում Netflix-ի պրոդյուսերական թիմը ենթարկվել է շնաձկների հարձակման
Netflix-ի պրոդյուսերական թիմը, որն աշխատում էր վավերագրական ֆիլմի վրա, վագրային շնաձկների կողմից հարձակման է ենթարկվել Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիներից հյուսիս։
Խումբը հավաքում էր ալբատրոսի առաջին թռիչքի կադրերը «Մեր մոլորակը 2» վավերագրական ֆիլմի համար, երբ վագրային շնաձկները դուրս են թռել ջրից և հարձակվելով ռետինե փչովի նավակների վրա, ատամներով ծակել դրանք:
Ֆիլմի ռեժիսոր Թոբի Նովլանը հայտարարել է, որ այդ օրը դա ջրային գիշատիչների երկրորդ հարձակումն է եղել։ Նա նաև տարօրինակ է համարելշնաձկների պահվածքը՝ նշելով, որ նրանք հավանաբար բնական սննդի պակաս ունեն, ինչը ստիպում է մարդկանց որսալ։
Նավակները գտնվել են ցամաքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Նկարահանող խմբին հաջողվել է ապահով կերպով հասնել ափ։
Կարծիքներ