Փսակի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնությունը միջուկային ծրագրի շուրջ տեսանելի է

Փսակի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնությունը միջուկային ծրագրի շուրջ տեսանելի է

Թեհրանի հետ «Հինգ գումարած մեկ» միջուկային համաձայնագրին վերադառնալու ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր գործարքը տեսանելի է, Վաշինգտոնը կարծում է, որ դրան ընդամենը մի քանի շաբաթ է մնացել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

JCPOA-ն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է: Այս համաձայնագիրը Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հնգյակի և Գերմանիայի կողմից։ 2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ JCPOA-ից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ին Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) Վիեննայում բանակցություններ է վարում Իրանի հետ՝ ապրիլից  JCPOA-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում