Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար դեպք
Վրաստանում փետրվարի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 25,161 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,375,615 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 16,789 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 55 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15,351 է:
Կարծիքներ