Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր. ԶԼՄ

Իսրայելը եգիպտական միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն է ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատ արձակելու երկփուլ ծրագիր, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով եգիպտական անանուն աղբյուրներին։
«Իսրայելը եգիպտական միջնորդների միջոցով ՀԱՄԱՍ շարժմանն առաջարկել է Գազայում պահվող պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր»,- նշվում է հոդվածում, որը վկայակոչում է եգիպտական «քաջատեղյակ» աղբյուրների։
Գործակալության տվյալով՝ Իսրայելի պլանը ենթադրում է, որ առաջին փուլում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 11 պատանդի և կփոխանցի 16 զոհի մարմինները, ինչից հետո կհաստատվի 40-օրյա հրադադար:
«Ավելի ուշ՝ երկրորդ փուլի ընթացքում, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին»,- հավելել է գործակալությունը:
Աղբյուրի խոսքով՝ Իսրայելի առաջարկը հավանության է արժանացել ԱՄՆ-ի կողմից:
Հիշեցնենք՝ երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ հարձակումները շարունակվել են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ամերիկյան ծրագիրը։
Պաղեստինյան Al-Aqsa հեռուստաալիքը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Սալահ ալ-Բարդավիլը և նրա կինը սպանվել են շաբաթ Գազայի հատվածին իսրայելական հարձակման հետևանքով:
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Սալահ ալ-Բարդավիլը և նրա կինը զոհվել են Խան Յունիսի արևմուտքում Իսրայելի ռմբակոծության հետևանքով»,- հայտնում է հեռուստաալիքը։
Կարծիքներ