Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր, անկեղծ ու կառուցողական։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Россия 1-ի լրագրող Զարուբինին։

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը երկու պետությունների ղեկավարների ամենաերկար զրույցներից մեկն էր, ասել է նա՝ նշելով, որ այս հեռախոսազրույցը ևս մեկ քայլ էր դեպի անձնական հանդիպում, որը պետք է պատշաճ կերպով պատրաստվի։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը նախ պետք է լավ նախապատրաստվի, կպահանջվեն բարդ տեխնիկական բանակցություններ։

Պուտինն ու Թրամփը ավելի մանրամասն կխոսեն իրենց հանդիպման հեռանկարների մասին, երբ կողմերի միջև կոնկրետ զարգացումներ ի հայտ գան, հավելել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում