Փարիզի Գրևինի թանգարանը հեռացրել է Պուտինի արձանը, քննարկում են այն փոխարինել Զելենսկիի արձանով
Փարիզի Գրևինի թանգարանի կազմը թանգարանից հեռացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոմե արձանը՝ ի նշան Ուկրաինա ներխուժման դեմ բողոքի, որից հետո այցելուները հանգստյան օրերին վնասել են այն:
2000 թվականին քանդակված արձանը տեղափոխվել է պահեստ, և թանգարանի կազմը քննարկում է Պուտինի արձանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի արձանով փոխարինելու հարցը:
«Այսօր արդեն անհնար է ներկայացնել նման պերսոնաժ, ինչպիսին Պուտինն է: Թանգարանի պատմության մեջ առաջին անգամ մենք արձան ենք հանում ներկայումս տեղի ունեցող պատմական իրադարձությունների պատճառով»,-ասել է թանգարանի տնօրեն Իվ Դելոմոն France Bleu ռադիոկայանին:
Նրա խոսքով, հանգստյան օրերին արձանը ենթարկվել է այցելուների հարձակումներին և վնասվել. «Հաշվի առնելով տեղի ունեցածը, մենք և մեր աշխատակիցները չենք ուզում ամեն օր ուղղել նրա սանրվածքն ու արտաքին տեքսը»:
Հարցին, թե հիմա ում արձանը կարող է փոխարինել Պուտինի արձանին, Դելոմոն պատասխանել է, որ դա կարող է լինել Զելենսկիի արձանը:
Կարծիքներ