Ոստիկանության բաժանմունքում կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության բաժանմունքում կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել

Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք են այցելել 3 կին և փորձել են հանդիպել բաժանմունքի պետի հետ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպի պետի աշխատասենյակ քայլելիս նշված կանայք միջանցքում նկատել են քրեական հետախուզության խմբի օպերլիազորին, հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև տևական ժամանակ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ՝ նրան մեղադրել ինչ-որ անձի սպանության մեջ։

Ժամը 15։40-ի սահմաններում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով կանայք ձերբակալվել են:

Ոստիկանները պարզվել են, որ նրանք հանդիսանում են Երևանի բնակիչ 50-ամյա Տիգրանուհի Ք․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուսինե Ղ․-ն և Երևանի բնակիչ 33-ամյա Անահիտ  Ղ․-ն, ում մոտից հայտնաբերվել է խոհանոցային դանակ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում