ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի ավելացում է նկատվում
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել կորոնավիրուսով վարակվելու 6 հազար 65 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «Ինտեֆաքս»-ը։ Մեկ օր առաջ Ռուսաստանում գրանցվել է 5 հազար 905 նոր դեպք, դրանից առաջ՝ 5 հազար 792, սեպտեմբերի 16-ին՝ 5 հազար 670: Մինչ այդ՝ սեպտեմբերի 4-ից սկսած, նոր դեպքերի թվերը տատանվում էին 5 հազարից 5 հազար 500-ի շրջանակում:
Երկրում, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի թիվը կազմել է 1 մլն 097 հազար 251: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 144 մարդ, մահերի ընդհանուր թիվը կազմում է 19 հազար 339:
Կարծիքներ