Պուտինը կոչ է արել աշխարհին հրաժարվել պատժամիջոցային քաղաքականությունից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել Մեծ քսանյակի երկրների առաջնորդներին հրաժարվել պրոտեկցիոնիզմից և միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է կարիքավոր երկրներին տրամադրել իր պատվաստանյութերը։ Պուտինը զանգվածային գործազրկությունն ու աղքատության աճն անվանել է աշխարհին սպառնացող գլխավոր ռիսկեր։
Նրա խոսքով՝ պանդեմիան առաջ է բերել համակարգային տնտեսական ճգնաժամ, ինչպիսին չի տեսել աշխարհը Մեծ ընկճախտի ժամանակներից ի վեր։ Կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմացումը Ռուսաստանին արժեցել է ՀՆԱ 4․5 տոկոսի չափ։
Պուտինը կոչ է արել գործընկերներին ներկայիս ճգնաժամն օգտագործել ի շահ գլոբալ զարգացման, ամրապնդել բազմակողմ համագործակցության արդյունավետ մեխանիզմները, շարունակել որոնել մոտեցումներ Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման համար։ Այդուհանդերձ, նա վստահ է, որ ԱՀԿ-ին այլընտրանք չկա։
Կարծիքներ