Վահան Քերոբյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեսբուքյան իր էջում հայտնել է, որ հրաժեշտ է տվել ՀՀ-ում ԵՄ դեսպանին։
«Այսօր հանդիպել եմ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ»,- գրել է նա։
«Մեծ է Անդրեա Վիկտորինի ներդրումը Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման գործում։
Քննարկել ենք տնտեսության տարբեր ճյուղերում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ԵՄ աջակցության գործիքակազմի կիրառմանը, ՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականությանը, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրառման վերջում գրել է նախարարը։
Կարծիքներ