Միլանը ցանկանում է ձեռք բերել Տորինոյի պաշտպանին

Միլանը ցանկանում է ձեռք բերել Տորինոյի պաշտպանին

«Միլանը» դիտարկում է «Տորինոյի» պաշտպան Վիլֆրիդ Սինգոյին ձեռք բերելու տարբերակը, Armsport.am-ի փոխանցմամբ` հայտնում է Calciomercato-ն:

Ըստ աղբյուրի՝ միլանցիներն արդեն որոշակի քայլեր են ձեռնարկել։ Թուրինյան ակումբը ցանկանում է 22-ամյա կոտդիվուարցու համար ստանալ 10-12 մլն եվրո։

Սինգոն «Տորինոում» է 2019 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Սինգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում