Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ինքը վերջին մարդն է, որին Ռուսաստանը կցանկանար տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Մոսկվան չի ցանկանում, որ ինքը վերընտրվի նախագահի պաշտոնում, քանի որ «ոչ ոք Ռուսաստանի հետ այդքան կոշտ չի եղել», որքան ինքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Վերջին մարդը, որին Ռուսաստանը ցանկանում է տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում, Դոնալդ Թրամփն է քանի որ ոչ ոք Ռուսաստանի հետ այդքան կոշտ չի եղել, որքան ես»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ:
Իր ձեռքբերումների մեջ, որոնք, իր կարծիքով, Ռուսաստանին դուր չեն գալիս, Թրափն անվանել է Զինված ուժերի ամրապնդումը, ՆԱՏՕ-ի ծախսերի մեծացումը, ինչպես նաև ռուսական գազամուղների դեմ պատժամիջոցները:
Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ Չինաստանը նույնպես չի կամենում իր վերընտրվելը:
Կարծիքներ