Շարժումն առաջնորդողներից և ոչ մեկը Հրապարակում չի ու իր մարմնի տարբեր հատվածները հանուն ոչ մի բանի չի սառեցնում․ Լուսինե Հակոբյան
Քիչ առաջ հրապարակով էի անցնում. ընդամենը մի քանի վրան ու վրանների թվի չափ մարդ: Հիշեցի 96թ. սեպտեմբերի 26-ը, երբ Վազգեն Մանուկյանը չգնաց Ազգային ժողով, իսկ էնտեղ գնացած Շավարշ Քոչարյանի, Պարույր Հայրիկյանի ու էլի մի քանիսի նկատմամբ բռնություն կիրառվեց Ազգային ժողովում: Էդ տարի ես առաջին անգամ էի մասնակցում ընտրությունների, ու ընտրել էի Վազգեն Մանուկյանին, բայց ինձ համար կարևոր եղավ էն, որ ինքը չեկավ ԱԺ ու իր ընկերներին մենակ թողեց: Հիմա էլ նայում եմ ու տեսնում, որ էդ շարժումն առաջնորդողներից և ոչ մեկը Հրապարակում չի ու իր մարմնի տարբեր հատվածները հանուն ոչ մի բանի չի սառեցնում` հուսալով, որ ուրիշը կկրի էդ զրկանքներն իր փոխարեն: Էս շարժումն առաջնորդողները էն ուրիշի ձեռքով շագանակ հանողներն են, դժվար ժամանակ տուն գնացողները ու վրանում չքնողները ...
Գնացեք տուն, ձեզնից հրաժարական պահանջող դուրս չի գա !
Ժողովուրդն էլ ձեր հետևից եկողը չի !
Կարծիքներ