Վստահ եմ, որ Ղարաբաղի հայերի ինտեգրացիան հաջողությամբ կշարունակվի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման գործընթացը հաջող կլինի․ «Օրեր առաջ Եվլախում տեղի ունեցավ հանդիպում Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչների միջև, երկրորդ հանդիպումն այսօր տեղի է ունենում Ստեփանակերտում, որի արդյունքների մասին ես դեռ տեղեկացված չեմ։
Վստահ եմ, որ Ղարաբաղի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելու գործընթացը հաջողությամբ կանցնի»,- ասել է Ալիևը՝ Նախիջևանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։
Կարծիքներ