Հայտնի են ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները

Հայտնի են ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Խոջալու քաղաքում Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների այսօրվա հանդիպումից։

Ըստ այդմ, հանդիպման ժամանակ ընդգծվել է Բաքու և Ադրբեջանի այլ քաղաքներ Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչների այցերի կազմակերպումը։

Համաձայնություն է կայացել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովի հանդիպում անցկացնել և տեղական աշխատանքային խմբեր ձևավորել ողջ տարածաշրջանում, այդ թվում` Ստեփանակերտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում