Մինսկը պատրաստ է հնարավորինս կոշտ արձագանքել պատժամիջոցների ճնշմանը
Բելառուսը պատրաստ է կոշտ պատասխան տալ իր դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վլադիմիր Մակեյը։
«Բելառուսը պատրաստ է հնարավորինս կոշտ պատասխանել մեր եվրոպացի գործընկերների կողմից պատժամիջոցային ցանկացած ճնշմանը: Պատժամիջոցների կիրառումը բացարձակապես անընդունելի է: Եվրոպական միության ղեկին գտնվող եվրոպացի քաղաքական գործիչները պետք է վաղուց հասկանային դա», - ասել է Մակեյը։
Մակեյն ասել է, որ եթե Լեհաստանը փակի իր սահմանները Բելառուսի հետ, ապա Մինսկը համարժեք կարձագանքի։ «Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, բայց եթե սահմանները փակելու մասին որոշում կայացվի մեր լեհ հարեւանների կողմից, ապա մենք նույնպես համապատասխան համարժեք գործողություններ կձեռնարկենք»,- ասելլ է նա։
Կարծիքներ