Փոլ Ուոքերի դուստրն ամուսնացել է. նրան խորան է ուղեկցել Վին Դիզելը

Փոլ Ուոքերի դուստրն ամուսնացել է. նրան խորան է ուղեկցել Վին Դիզելը

«Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Փոլ Ուոքերի դուստր Մեդոուն ամուսնացել է դերասան Լուի Թոնթոն-Ալանի հետ։ 

Հատկանշական է, որ հարսնացուին դեպի խորան է տարել նրա հանգուցյալ հոր մտերիմ խաղընկերը՝ «Ֆորսաժ»-ի աստղ Վին Դիզելը։

Հիշեցնենք, որ դերասան Փոլ Ուոքերը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով 2013 թվականի նոյեմբերի 30-ին: Նրա միակ դուստրը՝ Մեդոու Ռեյնը, ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 4-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում