19-ամյա ձյուդոիստը 7,5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ
19-ամյա ձյուդոիստը 7,5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ, որի համար առաջադրվել է «Մեծ սրտի տեր մարզիկը» մրցանակին:
.19-ամյա ձյուդոիստ, Ավստրիայի հավաքականի անդամ Վաչե Ադամյանը, չնայած ծանրաբեռնված մարզումներին, սեփական նախաձեռնությամբ որոշել է օգտակար լինել Արցախին:
Մարզումներին զուգահեռ նա մեկ շաբաթվա ընթացքում մոտ 7,5 տոննա մարդասիրական օգնություն է հավաքել և ծնողների օգնությամբ փաթեթավորել (շուրջ 400 արկղ):
Վաչեի հավաքած օգնությունը Տիրոլի հայ համայնքի օգնությամբ տեղափոխվել է Ֆրանկֆուրտ, այնտեղից էլ Հայաստան:
Իր բարեգործական ձեռնարկի համար Վաչեն առաջադրվել է «Sportler mit Herz» (Մեծ սրտի տեր մարզիկը) մրցանակին:
Մրցանակը 5000 եվրո է, որն էլ հաղթանակի դեպքում կրկնապատկվելու է և փոխանցվելու Համահայկական հիմնադրամին։
Կարծիքներ