Հայ ըմբիշ Վազգեն Թևանյանի եզրափակիչ գոտեմարտը ճանաչվել է մրցումային 7-րդ օրվա լավագույն գոտեմարտ

Հայ ըմբիշ Վազգեն Թևանյանի եզրափակիչ գոտեմարտը ճանաչվել է մրցումային 7-րդ օրվա լավագույն գոտեմարտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բելգրադում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է հաղթող:

Վազգեն Թևանյանը եզրափակիչ գոտեմարտում 9:1 հաշվով հաղթել էր Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուզուկաևին: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Թևանյանի չեմպիոնական այդ գոտեմարտը ճանաչել է մրցումային 7-րդ օրվա լավագույն գոտեմարտ: Այս մասին տեղեկացրել է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում