Ալեն Սիմոնյանը ՝ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը ՝ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

Ճիշտ են անում: Ունենք խնդիր, պատերազմ ենք պարտվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գերիների ծնողները գնացել են ՊՆ և, դարպասները պոկելով, ներս մտել:

«Բոլորս պարտվել ենք, մեկս մի բան չանելով, ասենք՝ ես կարող է ամսի 5-ին պետք է չգնայի Մոսկվա, 3-ին գնայի, իմ մեղքը կարողա դրա մեջ էր, դուք՝ լռելով»,- ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով հարցին, թե որոշում կայացնողներն ովքեր են եղել, Սիմոնյանը պատասխանեց. Մենք՝ բոլորս, որովհետև այդ որոշումը մի ժամվա կամ մի րոպեի որոշման հիման վրա չի կայացվել»: Անդրադառնալով արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին, Սիմոնյանը նշեց. «Երբ պատրաստ լինենք, պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և մեր քաղաքացիներին հնարավորություն տանք որոշում կայացնելու, այլ ոչ թե ժողովրդին իրար դեմ հանելու։ Ես ուզում եմ` րոպե առաջ լինի այդ ընտրությունը, քանի որ այն պետք է բոլորիս։ Մենք հիմա պետք է մի պահ շունչ քաշենք էն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք` մեր սխալները գնահատելով` ոնց ենք մեր ապագան կառուցում։ Արտահերթ ընտրություններ կանցկացվեն, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի»,-ասաց Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ իրենք ապացուցել են, որ կարող են արդար ընտրություններ կազմակերպել։ «Կգնանք ընտրությունների, կպարտվենք՝ կպարտվենք»,- ասաց Սիմոնյանը և կարծիք հայտնեց, որ եթե ընտրություններից հետո ժողովուրդը զգա, որ անօրինականություն է եղել, իշխանափոխություն կանի: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում