Երգում եմ հայերեն ու հպարտանում եմ հայ լինելով. երգիչ Նորայր Սարգսյան (տեսանյութ)
«Հայ մնացած հայը» հաղորդման հյուրը Տյումենում ապրող մեր հայրենակից, երիտասարդ երգիչ Նորայր Սարգսյանն է: 12 տարի Հայաստանից հեռու ապրելը Նորայրին չի հեռացրել հայի արմատներից. Տյումենի ֆիլհարմոնիայում է աշխատում և ամեն ինչ անում է, որ հայկական երգը, պարն ու մշակույթը ներառված լինեն իր գործում: Հայրենքից հեռու մեծացող փոքրիկներին սովորեցնում է հայերեն երգել ու պարել: Հայկական համայնքում ակտիվ մասնակցում է տոների, ավանդույթների պահպանման միջոցառումների կազմակերպմանը: Հայ աղջիկների, իր անցած դժվար ու հաջողակ ճանապարհի, հայ մնալու իր տեսակետի մասին Նորայրի հետ զրույցը՝ տեսանյութում: Նշենք, որ Տյումեն քաղաքում գործում է երկու հայկական կիրակնօրյա դպրոց, որոնց հիմնադիրը Աբրահամ Հովեյանն է: Հայկական համայնքում գործում է «Կարոտ» գրական ակումբը, ուր հաճախում են և մեծահասակներ, և երիտասարդներ: Ակումբում ուսումնասիրում ու քննարկում են հայ գուսանների, աշուղների, գրողների և բանաստեղծների կյանքն ու ստեղծագործությունները: Տյումեն քաղաքում կառուցվում է առաջին հայկական եկեղեցին՝ հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանի բարեգործությամբ:
Կարծիքներ