Նավթ սպառող երկրներն անհանգստացած են գների բարձրացման մասին Պուտինի խոսքերից հետո

Նավթ սպառող երկրներն անհանգստացած են գների բարձրացման մասին Պուտինի խոսքերից հետո

ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ճապոնիան և նավթ սպառող այլ երկրներ ուժեղացրել են դիվանագիտական ​​ճնշումը ՕՊԵԿ+ անդամների վրա՝ արդյունահանման ծավալների ավելացման հասնելու համար։ 

Այս մասին հայտնում է Bloomberg- ը։ Ենթադրվում է, որ իրենց անհանգստությունը մեծապես պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ էներգակիրների գների հնարավոր բարձրացման մասին արված հայտարարությամբ։ 

«Վերջին մեկ տարվա ընթացքում նավթ սպառող երկրների անհանգստությունն ավելի է սրվել, քանի որ հում նավթի գները բարձրացել են՝ սկզբում մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց, ապա՝ 75 դոլար, իսկ այժմ ավելի քան 85 դոլար՝ հասնելով 100 դոլարի»,- նշում է Bloomberg-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում