ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ