Պիկեն չի մասնակցի ՊՍԺ-ի դեմ ՉԼ հանդիպմանը

Պիկեն չի մասնակցի ՊՍԺ-ի դեմ ՉԼ հանդիպմանը

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի դեմ հանդիպումը:

Այս մասին գրում է Marca-ն: Պիկեն չի մասնակցի այս խաղին ծնկի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը:

Ավելի վաղ` դեռևս 2020 թվականին, Պիկեն երկար ժամանակ չէր մասնակցում «Բարսելոնա»-ի խաղերին կրկին վնասվածքի պատճառով և միայն ընթացիկ տարվա փետրվարի 16-ին էր վերադարձել հիմնական կազմ:

Հաջորդիվ «Բարսելոնա»-ն Լա լիգայի շրջանակներում կմրցի «Օսասունա»-ի դեմ մարտի 7-ին:

34-ամյա Պիկեն կատալոնական ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ: «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է 53 միավորով: Առաջատարը 58 միավորով Մադրիդի «Ատլետիկո»-ն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում