Հայկական պատվիրակությունը կմասնակցի աշխարհահռչակ կոմպոզիտոր Քրիշտոֆ Պենդերեցկու հուղարկավորությանը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«2022 թ. մարտի 29-ին Կրակովի Սուրբ Ֆլորիանի եկեղեցուց կմեկնարկի աշխարհահռչակ կոմպոզիտոր Քրիշտոֆ Պենդերեցկու հուղարկավորության արարողությունը: Մեծանուն կոմպոզիտորն իր մահկանացուն կնքել էր 2020 թ. մարտի 29-ին:
Գլխավորում եմ հայկական պատվիրակությունը, որը հայ երաժշտական հանրության անունից իր խոնարհումը կբերի հուղարկավորության արարողությանը։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և պետական սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը: Հիշեցնենք, որ Կոմպոզիտորն առաջին անգամ Հայաստան էր ժամանել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում:
Հավերժ փառք ու խոնարհում, սիրելի մաեստրո…»։
Կարծիքներ