Կյանքից հեռացել է դերասանուհի Վիոլետա Գևորգյանը
ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է է դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:
«Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին,անկրկնելի, մեծ դերասանուհին՝ մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը։
Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,-այս մասին գրել է ամերիկաբնակ լրագրող, հեռուստահաղորդավարուհի Նունե Ավետիսյանը:
Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։
1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանը ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։
Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։
Կարծիքներ